Արևմտյան դպրոցի 2021-2024թթ զարգացման ծրագիր

1.Դպրոցի ներքին միջավայրի զարգացման ծրագիրը

2.Դպրոցի արտաքին միջավայրի զարգացում

  • Դպրոցի կանաչ տարածքի զարգացում, կանաչից զրկված հատվածներում խոտի սերմնացան։
  • Դեկորատիվ, ոչ պիտանի ծռերի կտրման, դրանք հացենիներով կամ թխկիով փոխարինման աշխատանքներ։
  • Նախակրթարանի համար անվտանգ պարտեզային հատվածի ստեղծում։
  • Դպրոցի արտաքին պատերի տակ մագլցող բոյսերի տնկման աշխատանքների շարունակություն, տնկված բույսերի հետևողական խնամք։
  • Դպրոցի այգում բացօդյա դաս անելու հնարավորությունների ավելացում։

3.Ավագ դպրոցի դասավանդողն ու սովորողը հեղինակային կրթական ծրագրի կրող

Արևմտյան դպրոցում կարող է աշխատել այն դասավանդողն, ով ընդունում է հեղինակային կրթական ծրագիրը, կարողանում է ստեղծել սեփական ծրագիրը, տարածել այն, Բլեյան կրթական ցացում գործընկերային կապեր ստեղծել, սովորողներին մղել ինքնակրթության, նախաձոռնողականության։ Արևմտյան պրոցի սովորողը  1-ին դասարանից նեթբուքը կամ նոթբուքն օգտագործում է որպես ուսւոմնական գործիք, 3-րդ դասարանից սկսած ունի անհատական բլոգ և սպասարկում է այն, մեդիագետ է, ճամփորդող, վերլուծող, թարգմանող: Կազմակերպում է ընթերցումներ, քննարկումներ, անհատական և ընտանեկան նախագծեր:

4. Հեղինակային կրթական ծրագրի գնահատման համակարգը

Հեղինակային կրթական ծրագրի գնահատման համակարգի մշակումը մշտապես փոփոխվող և զարգացող գործընթաց է։ 1-3-րդ դասարանցիների գնահատման համար մշակված են աճի բնութագրեր, որոնք յուրաքանչյուր տարի դասվարների և «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարի հետ մշակվում և կատարելագործվում են, 4-5-րդ դասարանների սովորողների գնահատման համար յուրաքանչյուր դասավանդող մշակում է գնահատման իր մոտեցումը, որը հիմնված է կրթահամալիրում մշակված գնահատման ընդհանուր սկզբունքների վրա։ առաջնային խնդիր է: Այն պետք է ներկայացնի սովորողի ուսումնական գործունեության գնահատումը հեղինակային կրթական ծրագրում: Գնահատման համակարգում կարևոր է ներառել սովորողի ինքնագնահատումը, ծնողի գնահատումը: Գնահատման միջոցով պետք է հրաժարվել քննություններից, որտեղ անհատը չի երևում. գնահատման համակարգի ձևավորման մեջ հարկավոր է ցուցաբերել անհատական մոտեցում: Պետք է ուսումնասիրել միջազգային փորձը, գործընթացում ներառել սովորողների, ծնողների:

5. Առցանց-ընտանեկան դպրոց, հեռավար ուսուցում

Առցանց-ընտանեկան դպրոցը, հեռավար ուսուցումը կրթահամալիր ուսումնական գործընթացի կարևոր ձեռքբերումներից են, սովորողի կրթության իրավունքի ապահովումն է, անկախ հանգամանքներից:  Ուսուցման այս ձևերի զարգացումը նոր հարթակ կստեղծի սովորողների հնարավորությունների դրսևորման, կրթահամալիրի այլընտրանքային ծրագրերը հանրայնացնելու, տարածելու համար։

6․ 2-5 տարեկանների կրթական ծրագրի զարգացում, միջավայրի լուծումներ

Արևմտյան դպրոցում 2021-2022 ուսումնական տարում նախատեսել ենք ունենալ 2-4 տարեկանների երեք, 5 տարեկանների երկու խումբ, որոնց միջավայրի ձևավորման հարում նոր լուծումներ ենք փնտրում։

Автор: gohar82

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s