Բնութագրեր

Ռուզաննա Գրիգորյան /2-5 տարեկաններիմխմբի դաստիարակի օգնական/

Մարգարիտ Հեքիմյան—   Ռուզանն ակտիվորեն մասնակցել է մեր աշխատանքային գործունեություններին։ Տեսակով՝ խաղաղ, կիրթ, հոգատար, պրպտող, պարտաճանաչ, աշխատասեր անձնավորություն է։ Հեշտ է հաղորդակցվում,  սիրալիր ու հոգատար է սաների հետ։

Читать «Բնութագրեր» далее

Ալվարդ Անդրեասյան

Մելինե Սիմոնյան- Ալվարդը պարտաճանաչ, նպատակասլաց և աշխատասեր է։ Սիրում է ուրախացնել երեխաներին, հաճախ է նրանց ցանկությամբ գործունեություն ծավալում։  Ընկերասեր է, սիրում է օգնել։   Ցանկացած գործունեություն կազմակերպելիս կարողանում է  ներգրավվել բոլոր սովորողներին։ Մեր համատեղ աշխատանքն արդյունավետ է ստացվել յուրաքանչյուրիս, այդ թվում  նաև սովորողների համար։  

Սեդա Թևանյան— Ալվարդը շատ հաճելի, պարտաճան գործընկեր է: Սիրում է նոր բաներ սովորել և միշտ երաժշտության պարապմունքներին ունենում է ակտիվ մասնակցություն:

Անի Գրիգորյան— Ալվարդի հետ աշխատանքային գործունեության ընթացքում նկատել եմ, որ հանգիստ, զուսպ, աշխատասեր անձնավորություն է։

Читать «Ալվարդ Անդրեասյան» далее

Ռիմա Ասրյան

Մելինե Սիմոնյան— Գրեթե մեկ ամիս աշխատել եմ Ռիմա Ասրյանի հետ։ Չնայած Ռիման քչախոս է, բայց կարողացանք դասարանում ստեղծել  միասնականություն։ Նա առանց որևէ խնդրանքի կարողանում է շուտ կողմորոշվել և անհրաժեշտության պահին օգնել։ Կարծում եմ Ռիման բարի և զուսպ աղջիկ է։
Դասարանում ստեղծված միջադեպի մասին չգիտեմ ինչ եզրակացնել։  Չեմ ուզում հավատալ, որ Ռիման, լինելով մանկավարժ, կարող է ցավ պատճառել երեխայի, մյուս կողմից էլ , ճանաչելով Դավիթին, գուցե ստացվել է հունից հանել ուսուցչուհուն։ 

Читать «Ռիմա Ասրյան» далее

Աչեր Բաստաջյան

Հասմիկ Մաթևոսյան -Աչերը ունի բարձր մասնագիտական որակներ: Ներառված է կրթահամալիրի  բազմաթիվ երաժշտական նախագծերում: Խմբերի հետ սիրում է ճամփորդել: Ակտիվ մասնակցում է կրթահամալիրի երաժշտական կյանքին՝ համերգներ, սոլո կատարումներ, դուետներ, երգչախմբերի անդամ և այլն: Պարտաճանաչ է: Ունի արդեն հոդված հրապարակված «Դպիր» մանկավարժական հանդեսում: Կարծում եմ, 2022-2023 ուս տարում Աչերը իր մանկավարժության մեջ պետք է ավելի կենտրոնանա ազգային երաժշտության ուղղության դասավանդման, զարգացման, փոխանցման և տարածման վրա

Սվետա Ճաղարյան -Աչեր Բոստաջյանը ունի երաժշտական մասնագիտական լուրջ կրթություն: Լինելով ուսուցչական երգչախմբի անդամ՝ աչքի է ընկել մենակատարումներով: Մեծ պատրաստակամությամբ հոգևոր կատարումներով համագործակցել է նաև Դպրաց դասին: Ամառային ճամբարի ընթացքում իրականացրել է մի շարք նախագծեր՝Վարդավառի ծես, Անձրևաբեր ծես, Կոմիտասյան գույներ: Այժմ էլ ճամբարականների հետ պատրաստվում է Խաղողաքաղի ծեսին։ Ճամփորդում է, պատրաստակամ, կիրթ և համեստ, սովորող տեսակ է: Բլոգն ակտիվ է, աշխատանքային:

Читать «Աչեր Բաստաջյան» далее

Սոնա Սարգսյան

Սոնա Սարգսյանի բլոգը

Գոհար Բալջյան — Սոնա Սարգսյանն Արևմտյան դպրոցի նախակրթարանի ծնող է, կրթահամալիը ճանաչել է իր դստեր միջոցով։ Ծրագրային, ակտիվ ծնող է եղել, որից հետո դիմել է կրթահամալիր մկամավոր աշխատանք է կատարել Քլեջում, Արևելյան դպրոցում։ Սեպտեմբերի կեսից կամավոր աշխատանք է կատարել նաև Արևմուտքում, իսկ հոկտեմբերից մինչև հիմա աշխատում է քաղիրավական պայմանագրով։ Սոնան բարեխիղճ, մարզական, ակտիվ աղջիկ է, ճամբարի ընթացքում համագործակցում է մարզիկ Ռոբերտի հետ, որպեսզի կարողանա 4-5-րեի հանրակրթությամբ մարզական պարապմունքներն էլ անցկացնել։

Читать «Սոնա Սարգսյան» далее

Վալենտինա Թումանյան

Վալենտինա Թումանյան  /1-3-րդ դասարաններում անգլերենի դասավանդող՝ 18 ժամ/ առաջարկում եմ սեպտեմբերի 15-ից Վալենտինայի հետ 3 ամիս փորձաշրջանով պայմանագիր կնքել: Վալենտինայի մենթոր առաջարկում եմ լինի Աննա Գանջալյանը, ում հետ Վալենտինանա աշխատումէ այժմ առցանց:

Читать «Վալենտինա Թումանյան» далее

Ս. Հովհաննիսյան. փորձաշրջանի ավարտ

Գոհար Բալջյան- Սյուզին մարզական է՝ կարողանում է լավ լողալ, հեծանվի վարել, երաժշտական տվյալները նույնպես լավն են, ակտիվ է, սիրում է ճամփորդել: Սյուզին համբերատար, բարի, աշխատասեր, շուտ կողմնորոշվող, մեդիագրագետ աղջիկ է: Սովորողները նրան սիրում են, շուրջը համախմբվում: Читать «Ս. Հովհաննիսյան. փորձաշրջանի ավարտ» далее

Սյուզի Հովհաննիսյան

Արմինե Թոփչյան— բարեխիղճ մասնակցել է ճամբարին, այլ բանով աչքի չի ընկե

Մարիետ Սիմոնյան— Խաղաղ, ժպտուն աղջիկ է։ Բանավոր խոսքը գրագետ է։ Միջին գրագիտության գրավոր խոսք ունի։ Առաջադրանքներ կան, որ դժվարացել է կատարել։ Բայց ընդհանուր առմամբ ճիգ, ջանքեր գործադրել է։ Читать «Սյուզի Հովհաննիսյան» далее

Անի Ենգոյան

Նվարդ Սարգսյան- Մեդիահմուտ է, ակտիվ, աշխատել է սիրով, պատրաստ է աշխատել ուսուցչի օգնական, երկարացված օրվա կազմակերպիչ։ Կարող եմ երաշխավորել։

Տաթև Բլեյան- դիմել է ուսուցչի օգնականի, երկարացված օրվա կազմակերպչի աշխատանքի համար: Բանավոր և գրավոր խոսքը գրագետ է: Մի քիչ անձայն աղջիկ է, բայց ներսում պաշար, ասելիք ունի: Անիի հետ պետք է աշխատել, օգնել Անիին: Դրական մարդ է, սիրելի դարձավ այս օրերին: Читать «Անի Ենգոյան» далее

Քրիստինե Օհանյան

Անահիտ Հարությունյան- Օհանյան Քրիստինեն ինքնուրույն՝ հաղթահարելով դժվարությունները ստեղծեց բլոգ: Արագ յուրացնում էր, խաղաղ էր ու բարեկիրթ: Բլոգում հրապարակել է օրվա պատում, իր մասին և նախագիծ:
Գոհար Բալջյան- Քրիստինեն մեղմ, խաղաղ, համեստ մարդ է: Դրա հետ մեկտեղ հեշտ է իրավիճակում կողմնորոշվում, մեդիաաշխատանքներում դժվարություններ չունի, մասնագիտությամբ նկարչուհի է, ունի մանկավարժական կրթություն (Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, գեղանկարչության բաժին, մասնագիտություն՝ նկարիչ-դասավանդող, Գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի պատմություն  և տեսություն բաժին): Читать «Քրիստինե Օհանյան» далее