Արևմտյան դպրոցում բնագիտական ստուգատեսը համակարգել է Շուշան Ալեքսանյանը։ Ով նախագծով հրապարակել է ստուգատեսի ուղղությունները, յուրաքանչյուր շաբաթվա օրացույցը։ Հարցաթերթիկի միջոցով հավաքել է նաև ստուգատեսի մասնակցության հայտերը։ Ստուգատեսի վերջում ամփոփել է դպրոց գործունեությունը՝ ներկայացնելով յն բոլոր աշխատանքները, որոնցով սովորողներն ու դասավանդողները մասնակցել են ստուգատեսին։
Читать «Բնագիտական ստուգտես» далееРубрика: Մշակումներ
Տեխնոլոգիայի դասընթացի կազմակերպումը
Տեխնոլոգիայի ուսուցումը 4-5-րդ դասարաններում․
Մեջբերում ուսումնական պլանից՝
«Տեխնոլոգիա» դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, «Էլեկտրատեխնիկական գործիքներ», առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով:
Читать «Տեխնոլոգիայի դասընթացի կազմակերպումը» далееԳնահատման կարգի մշակում
Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական պրոցեսի անօտարելի բաղկացուցիչն է: Այն միտված է ապահովելու սովորողների և դասավանդողների զարգացումը, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու ուսումնական պլանները, դասընթացների ծրագրերը, ուսուցման կազմակերպումը: Գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: Գնահատումը լինում է ներքին և արտաքին: Արտաքին գնահատումն իրականացվում է հիմնական դպրոցի ավարտին և միջնակարգ դպրոցի ավարտին սովորողների ամփոփիչ ատեստավորմամբ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է գնահատել սովորողի համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչով սահմանված շրջանավարտին ներկայացվող պահանջներին: Արտաքին գնահատում է նաև ԿԳ նախարարության կողմից անցկացվող տարբեր հետազոտություններին մասնակցությունը:
Читать «Գնահատման կարգի մշակում» далееՕրենքի նախագծերի արձագանք
Դասարանների կազմավորման կարգի նախագիծ. հանրային քննարկում
/հարցադրումները նախարարությանն են ուղղված/
1․ Այժմ մենք ունենք 28-30 հոգանոց դասարաններ, իհարկե, լավ է, երբ դասարններում ծանրաբեռնվածությունը թեթևանում է, բայց խնդիր է, երբ դպրոցը չունի շենքային պայմաններ, այդ դեպքում դասարաննեորւմ համապատասխան քանակով սովորողներ ունենալու պահանջը դառնում է խնդիր, հատկապես հեղինակային կրթություն իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ ուսումնական գործընթացը 9։00-17։00 է, և բացառվում է երկու հերթով աշխատանքը, դա անլուծելի խոչընդոտ կարող է դառնալ ուսուցման կազմակերպմսն համար, եթե նախարարությունը տարածքային նոր առաջարկություններ չանի:
Читать «Օրենքի նախագծերի արձագանք» далееԱմառային ուսումնահետազոտական աշխատանքների ուղղություններ
Նախագծի անվանումը՝ 4-5-րդ դասարանների ուսւոմնական պլանը սպասարկող կարգերի մշակում
Նախագծի ժամկետը՝ հուլիս-օգոստոս ամիսներ
Մասնակիցներ՝ հեղինակային մանկավարժության հեղինակներ
Читать «Ամառային ուսումնահետազոտական աշխատանքների ուղղություններ» далееԿլոր սեղան-քննարկումներ․ հունիսի 27-հունիսի 30
11։00-12։00 Մանկավարժական քննարկումներ Արևմտայան դպրոցում
Читать «Կլոր սեղան-քննարկումներ․ հունիսի 27-հունիսի 30» далееՀանրային աուդիտ#2
Մայրենիի դասընթացի հեղինակային կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզներում
Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում, որ.
- լեզուն մարդկային հաղորդակցման, իրականության ճանաչման միջոց է, ժողովրդի ոգու, նրա աշխարհընկալման արտահայտություն.
- լեզվի միջոցով երեխան յուրացնում է սերունդների փորձը, մարդկային մշակույթը, հաղորդակցվում սեփական ժողովրդի ազգային մշակույթին.
- Յուրաքանչյուրը (անհատը, ընտանիքը, դպրոցը, պետությունը) պատասխանատու է մայրենի լեզվի վիճակի համար, պարտավոր է մտածել լեզվի մաքրության մասին.
- լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր, միջոցներ (թվային տեխնոլոգիաների միջոցով ստեղծված նյութեր, որոնք նպաստում են լեզվի զարգացմանը)
- լեզվի միջոցով մարդու փորձի, աշխատանքային գործունեության արդյունքի հանրայնացում և փոխանցում (ֆիզիկական և մեդիամիջավայրի միջոցով):
Մաթեմատիկայի դասընթացի հեղինակային կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզներում
Մաթեմատիկա առարկայի ուսուցման նպատակներն են.
- մաթեմատիկական այնպիսի գիտելիքների ու կարողությունների
ձևավորում, ինչն անհարաժեշտ է գործնական կիրառությունների, հարակից առարկաների ուսումնասիրման և կրթության շարունակականության համար - գործնական կարողություններ, գործնական իրադրություններում գիտելիքները կիրառելու կարողություններ
- վերլուծական, տրամաբանական և ալգորիթմական մտածողության,
ինտուիցիայի, տարածական պատկերացումների ձևավորում ու
զարգացում - մաթեմատիկայի, որպես գիտության ու տեխնիկայի ունիվերսալ լեզվի,
երևույթների ու պրոցեսների մոդելավորման միջոցի մասին
պատկերացումների ձևավորում - ստեղծագործական կարողություններ, թվաբանական գիտելիքների և մեթոդների, դրանք գործնական իրադրություններում կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
- թվաբանական գործողություններ կատարելու բանավոր և գրավոր
հմտությունների ձևավորում - դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողությունների
ձևավորում - որոշումներ կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին
քննադատաբար վերաբերվելու, խմբում աշխատելու կարողությունների
ձևավորում - ուշադրության, հիշողության, աշխատասիրության,
հանդուրժողականության, նպատակասլացության, համբերության
զարգացում - սեփական ուժերի նկատմամբ վստահության սերմանում
- ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու մշակույթի ձևավորում
- խմբում աշխատելու կարողություններ, համագործակցային կարողություններ,
- սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ
Հեղինակային կրթական ծրագրի բովանդակային բաղադրիչները
- Առավոտյան ընդհանուր պարապմունքները
Ընդհանուր պարապմունքի համակարգողը երաժշտության դասավանդողն է, պատասխանատու են բոլոր ուսուցիչները։ Ընդհանուր պարապմունքի ծրագիրը հրապարակվում է նախապես, հրապարակվում են նաև պարապմունքի անցկացման վայրերը, խմբերը։ Պարապմունքի բովանդակությունը համաձայնեցվում է կրթահամալիրի օրացույցին և փոփոխվում է դրան համապատասխանաբար։ Ընդհանուր պարապմունքի ծրագրում ներառվում են նաև լիցքային վարժություններ, օտարալեզու երգեր, ֆլեշմոբեր։
Читать «Հեղինակային կրթական ծրագրի բովանդակային բաղադրիչները» далее
Բանավոր մաթեմատիկան հեղինակային մանկավարժության բաղադրիչ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ուսումնական պլանով հաստատված, սովորողը իրավունք ունի, շաբաթվա մեջ իրականացնել ընտրությամբ գործունեություն.
- 1-ից 3-րդ դասարաններում շաբաթական երկու դասաժամ
- 4-ից 12-րդ դասարաններում շաբաթական չորս դասաժամ
Հայրենագիտության դասընթացի հեղինակային կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզներում
«Հայրենագիտությունը» դասընթաց է, որի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ, որտե՞ղ եմ ապրում, ի՞նչ է ինձ շրջապատում, ինչպիսի՞նն է իմ անցյալը և ամենակարևորը՝ սկսել մտածել՝ ո՞ւր եմ գնում, ի՞նչ պետք է անեմ իմ հայրենիքի համար, իմ բնակավայրի, ինքս ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ ընկերների համար: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու, զննելու, դիտարկելու, փորձարկելու ձևավորում:
«Հայրենագիտություն» առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր անհատականությունը, ճանաչել իրեն՝ իր մեջ բացահայտելով նոր կարողություններ, նոր հմտություններ, հասկանալ իր տեղը ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ, ամրապնդել կարևոր հատկանիշներ՝ ազնվություն, ընկերասիրություն, ամուր կամք, հոգատարություն, վերլուծական և համեմատական միտք: