Բազմօրյա ճամբարներ

Արևմտյան դպրոցի դասավանդողները նշված ժամանակացույցով և ուղղություններով կազմակերպելու են արտագնա բազմօրյա ճամբարներ։ Այն սովորողները, ովքեր ցանկանում են ընդգրկվել ճամբարներից մեկում, անհրաժեշտ է, որ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով կապ հաստատեն ճամբարի ղեկավարի հետ և հայտագրվեն՝ ճամբարին մասնակցելու համար։ Ճամբարային ուղեգրի արժեքն իր մեջ ներառոււմ է ճանապարահածախս և սննդի գումար։

Читать «Բազմօրյա ճամբարներ» далее

Ամառային լողափնյա ճամբար

Ճամբարի հայտարարությունը

Читать «Ամառային լողափնյա ճամբար» далее

Ամառային աշխատանքների ժամանակացույց

Հունիս-օգոստոս

Խոտհունձ/ շաբաթը մեկ անգամ. իրականացնում է այգեպանը/

Այգու հյուսիսային թևի ոռոգում. /իր հերթափոխին իրականացնում է գիշերապահ Ժիրայր Միքայելյանը/

Այգու արևելյան և մասամբ հարավային թևի ոռոգում. / իր հերթափոխին իրականացնում է գիշերապահ Ռուբիկ Գասպարյանը/

Այգու արևմտյան և մասամբ հարավային թևի ոռոգում. / իրականացնում է այգեպան Վանիկ Թոփչյանը/

Ներքին բակի ամենօրյա ոռոգում/ իրականացնում է տնտեսուհի Նորա Սևոյանը/

Բնագիտության և տեխնոլոգւայի լանջերի խնամք. / իրականացնում են լաբորատորիաների ղեկավարները երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին/

Դպրոցի թաղարով ծաղիկների ամենօրյա խնամք. /իրականացնում են ճամբարականները/

Բակի ամենօրյա մաքրություն. / իրականացնում են ճամբարականները/

Գնահատման կարգի մշակում

Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական պրոցեսի անօտարելի բաղկացուցիչն է: Այն միտված է ապահովելու սովորողների և դասավանդողների զարգացումը, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու ուսումնական պլանները, դասընթացների ծրագրերը, ուսուցման կազմակերպումը: Գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: Գնահատումը լինում է ներքին և արտաքին: Արտաքին գնահատումն իրականացվում է հիմնական դպրոցի ավարտին և միջնակարգ դպրոցի ավարտին սովորողների ամփոփիչ ատեստավորմամբ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է գնահատել սովորողի համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչով սահմանված շրջանավարտին ներկայացվող պահանջներին: Արտաքին գնահատում է նաև ԿԳ նախարարության կողմից անցկացվող տարբեր հետազոտություններին մասնակցությունը:

Читать «Գնահատման կարգի մշակում» далее

Օրենքի նախագծերի արձագանք

Դասարանների կազմավորման կարգի նախագիծ. հանրային քննարկում  

/հարցադրումները նախարարությանն են ուղղված/ 

1․ Այժմ մենք ունենք 28-30 հոգանոց դասարաններ, իհարկե, լավ է, երբ դասարններում ծանրաբեռնվածությունը թեթևանում է, բայց խնդիր է, երբ դպրոցը չունի շենքային պայմաններ, այդ դեպքում դասարաննեորւմ համապատասխան քանակով սովորողներ ունենալու պահանջը դառնում է խնդիր, հատկապես հեղինակային կրթություն իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ ուսումնական գործընթացը 9։00-17։00 է, և բացառվում է երկու հերթով աշխատանքը, դա անլուծելի խոչընդոտ կարող է դառնալ ուսուցման կազմակերպմսն համար, եթե նախարարությունը տարածքային նոր առաջարկություններ չանի:

Читать «Օրենքի նախագծերի արձագանք» далее

Ամառային ուսումնահետազոտական աշխատանքների ուղղություններ

Նախագծի անվանումը՝ 4-5-րդ դասարանների ուսւոմնական պլանը սպասարկող կարգերի մշակում

Նախագծի ժամկետը՝ հուլիս-օգոստոս ամիսներ

Մասնակիցներ՝ հեղինակային մանկավարժության հեղինակներ

Читать «Ամառային ուսումնահետազոտական աշխատանքների ուղղություններ» далее

Կլոր սեղան-քննարկումներ․ հունիսի 27-հունիսի 30

11։00-12։00 Մանկավարժական քննարկումներ Արևմտայան դպրոցում

Читать «Կլոր սեղան-քննարկումներ․ հունիսի 27-հունիսի 30» далее

Մասնաժողովի նիստ․ հունիսի 28

Հունիսի 28-ին՝ ժամը 15։00, մայր դպրոց, փոքր դահլիճ

Օրակարգ

1․ Ուսումնական չորրորդ շրջանի, ուսումնական տարվա ամփոփումը․ ներկայացնում են դպրոց-պարտեզների, միջին և ավագ դպրոցների, քոլեջի ղեկավարները։

Читать «Մասնաժողովի նիստ․ հունիսի 28» далее

Դպրոցի կառուցվածքը, հաստիքացուցակ

2-5 տարեկաններ  

  • Աննա Հայրոյան , Արև Ուզունյան — 25
  • Մարգարիտ Հեքիմյան, Մարիանա Դարբինյան — 25
  • Աղավնի Վանյան , Աստղիկ Գրիգորյան   -25
Читать «Դպրոցի կառուցվածքը, հաստիքացուցակ» далее

Վարչական նիստ․ 21․06

2022-2023 ուստարվա ընդունելություն, համեմատություն 2021-2022 ուստարվա ընդունելության հետ․ դպրոցների ղեկավարների հաղորդումը.

Նախորդ տարի ունեցել ենք 64 6 տարեկան, այս տարի 57։

կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, Միջին դպրոցում ամառային լողափնյա բաց ճամբարների առաջին