Արտակարգ ռեժիմում գործող 2-5 տարեկանների աշխատանքի կարգը

Մայիսի 18-ից երկրի պարետի որոշմամբ կգործեն նախակրթարանները։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի նախակրթարանը կգործի հետևյալ աշխատակարգով։ 

  • Խմբի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
  • Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
  • Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
  • Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…

9։00-ին դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5 տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։

  • Սանին ընդունում է դաստիարակներից մեկը արտաքին դռան մոտ, (դպրոցի ներսի կողմից  դաստիարակները սաներին չեն ընդունում, ծնողներին նախապես տեղեկացրել ենք) դաստիարակը դիմակով, ձեռնոցներով մոտենում է դռանը, առանց սանին ներս թողնելու և ինքը դուրս գալու ջերմաչափում է, եթե սանը ջերմություն չի ունենում, դրսում հրաժեշտ է տալիս ծնողներին, մտնում է ներս։ Ջերմություն ունենալու դեպքում ծնողների հետ վերադառնում է տուն:
  • Ծնողի մուտքն արգելվում է , արգելվում է, որ միաժամանակ երկու ծնող մոտենան դռանը: Ծնողների հանդիպման դեպքում նրանցից ավելի ուշ եկողը սպասում է բակում՝ պահպանելով անվտանգ տարածությունը:
  • Սանն ինքնուրույն զգեստափոխվում է, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Դաստիարակը գրանցաթերթիկում նշում է սանի ջերմաչափման արդյունքները:
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը, քնի համար նախատեսված հբոլոր հարթակները և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • դաստիարակները սնունդն ընդունում են իրենց խմբասենյակի ներքին դռան մոտից՝ առանց սենյակից դուրս գալու: Սնունդը բերում է խոհարարը:
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սնունդը կազմակերպվում է խմբասենյակում՝ յուրաքանչյուր սեղանին նստեցնելով երկուական սանի:
  • Սնունդն ընդունելուց առաջ սաները լվացվում են, սեղաններն ախտահանվում են:
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով՝ յուրաքանչյուր անգամ լվանալով և ախտահանելով ձեռքերը։
  • Խմբասենյակը մշտապես օդափոխում է, և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Զբոսանքի գնալիս սաները և դաստիարակները զգեստափոխվում են, իրենց հետ վերցնում են ախտահանող հեղուկներ, անձեռոցիկներ:
  • Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին, գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
  • Դաստիարակի բլոգում հրապարակվում է կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։

Արևմտյան դպրոցում գործելու է հետևյալ խումբը

Արևմտյան դպրոց՝

Автор: gohar82

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Оставьте комментарий