Վարչական նիստ. մարտի 16

  1. «Ձոն առողջության» ստուգատեսի ընթացքի մասին, բացակա սովորողների, աշխատողների մասին տեղեկանք. դպրոցների ղեկավարների հաղորդումը.

«Ձոն առողջության» սուրհանդակը հրապարակվել է ենթակայքում, փոխանցվել է սովորողներին, կրթական համայնքին։ Դպրոցի աշխատակազմը իր գործունեությունը կազմակերպել է դրա շրջանակում, հետևում արձանագրած նավտանգության նորմերի ապահովմանը։ Մարտի 12-ին, 14-ին Արևմտյան դպրոցի աշխատակիցների ջանքերով ողջ դպրոցը մաքրվել, ախտահանվել է, պարբերաբար սովորողների փոքր խմբերով մաքրվել և մաքրվում է դպրոցի բակն ամենօրյա աղբից: Դպրոցը համալրվել է ախտահանվող միջոցներով։ Ուսումնական գործունությունը կազմակերպում ենք օդափոխվող ուսումնական տարածքներում։ Մաքրել ենք՝ փոցխել դպրոցի տարածքը։ Դպրոցում չունենք թագավարակի ոչ մի դեպք, կան մի քանի սովորողներ, ովքեր սեզոնային գրիպով են հիվանդ, որի համար մեկուսացած են տանը, որպեսզի չվարակեն մյուսներին, նրոնց ուսւոցումը կազմակերպվում է առցանց: Բացակա աշխատակիցներ՝ Մադլեն Թերզյան /վիարահտվել է, հետվիրահատական բուժում է անցնում/։

Читать «Վարչական նիստ. մարտի 16» далее