Մայրենիի դասընթացի հեղինակային կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզներում

Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում, որ.

  • լեզուն մարդկային հաղորդակցման, իրականության ճանաչման միջոց է, ժողովրդի ոգու, նրա աշխարհընկալման արտահայտություն.
  • լեզվի միջոցով երեխան յուրացնում է սերունդների փորձը, մարդկային մշակույթը, հաղորդակցվում սեփական ժողովրդի ազգային մշակույթին.
  • Յուրաքանչյուրը (անհատը, ընտանիքը, դպրոցը, պետությունը) պատասխանատու է մայրենի լեզվի վիճակի համար, պարտավոր է մտածել լեզվի մաքրության մասին.
  • լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր, միջոցներ (թվային տեխնոլոգիաների միջոցով ստեղծված նյութեր, որոնք նպաստում են լեզվի զարգացմանը)
  • լեզվի միջոցով մարդու փորձի, աշխատանքային գործունեության արդյունքի հանրայնացում և փոխանցում (ֆիզիկական և մեդիամիջավայրի միջոցով):
Читать «Մայրենիի դասընթացի հեղինակային կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզներում» далее