Մուտքի ճամբար մարտի 27-29

Անցկացման վայրը՝  Արևմտյան դպրոց
Ժամանակահատվածը՝ — 27.03, 28.03. 29.03
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց դիմած 1-ին դասարանի սովորողներ
Համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան, Վարսիկ Աթոյան
Համագործակցելու ենք՝ Սեդա Թևանյան, Էլինա Սիմոնյան, Հասմիկ Սարիբեկյան, Զառա Ոսկանյան, Նարեկ Հակոբյան, Մադլեն Թերզյան

Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։

Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
  • ջուր
  • թաց և չոր անձեռոցիկ

Շաբաթվա անելիքներ
Կավագործություն
Այցելություն ագարակ
Կենդանիների խնամք
Ընթերցումներ և քննարկումներ
Ուրախ օտար լեզու
Երգ

Առաջին օր` 27.03

Աշխատանք ծնողների հետ

10:30-11:30 Ուսպլանի քննարկում Գոհար Բալջյանի հետ

9:45-10:00- Ընդունելություն
10:00-10:30- Շրջում և ճանաչում ենք դպրոցը
10:30-11։00- Միասնական ընդհանուր պարապմունք, սովորում ենք <<Արև, արև, ե՛կ, եկ>> երգը /համագործակցություն Սեդա Թևանյանի հետ/
11:00-11:50- Աթաբեկ Խնկոյան Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.

— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

11։50-11։10- ընդմիջում
11։10-12։00- տեխնոլոգիական աշխատանք /Համագործակցություն Նարեկ Հակոբյանի հետ/

Երկրորդ օր` 28.03

Աշխատանք ծնողների հետ

10:30-11:30 Պարուսուսուցում Սեդա Թևանյանի հետ

9:45-10:00- Ընդունելություն
10:00-10:30- Այցելություն ագարակ
10:30-10։50- Կավագործություն ծեփում ենք ագարակի կենդանիներին /համագործակցություն Զառա Ոսկանյանի հետ/
11։50-11։10- ընդմիջում
11։10-12։00-ուրախ օտար լեզու /համագործակցություն Էլինա Սիմոնյան, Հասմիկ Սարիբեկյան/

Երրորդ օր` 29.03

Աշխատանք ծնողների հետ

11:00-12:00 Ընդունելության ամփոփման աշխատանքներ

9:45-10:00- Ընդունելություն
10:00-10:30- Բույսերի խնամք
10:30-11։00-միասնական ընդհանուր պարապմունք <<Ձիուկ>> երգը /համագործակցություն Սեդա Թևանյանի հետ/
11։00-11։30- հեքիաթի ժամ /Թումանյանի  «Ճամփորդները»/
11:30-11:50 TV նկարահանում
11։50-11։10- ընդմիջում
11։10-12։00- ինքնագլոր /Համագործակցություն Մադլեն Թերզյանի հետ/

Ճամբարի վերջում, սովորողները անհատական տեսանյութով կներկայանան նշված վերնագրերից մակով՝

  • սովորած բանաստեղծությունը
  • սովորած երգը
  • լսած հեքիաթը
  • Մոտքի ճամբարում անցկացրած օրը

Автор: gohar82

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Оставьте комментарий